Քաբուլի կենտրոնում հրթիռ է ընկել. տուժածներ չկան

21:53   15 Հունվար 2018    309

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՏԱՍՍ"-ին, անհայտ անձանց կողմից արձակված հրթիռն ընկել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Կանադայի դեսպանության հարևանությամբ:

Գերատեսչության ներկայացուցիչ Նուսրատ Ռահիմլին տեղեկացրել է, որ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Աֆղանստանում գործող զինված խմբավորումներից որևէ մեկը միջադեպի համար պատասխանատվություն չի ստանձնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քաբուլ  


Վերնագիրի այլ պիտակները