Բրիտանիայի խորհրդարանը կվերածեն ռեստորանի

22:21   15 Հունվար 2018    166

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի ճաշասրահներում հյուրեր կընդունեն եւ ճաշկերույթներ կսպասարկեն:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Daily Mail"-ին, խորհրդարանն այս որոշումն ընդունել է պետական բյուջեի խնայողության նպատակով:

Հեռանկարում պլանավորվում է ճաշարաններին եւ ճաշկերույթի սրահներին միշլենյան աստղեր շնորհել: Հանդիսությունների եւ հարսանեկան արարողությունների համար դրանք վարձակալության կտան նիստերից ազատ օրերին: Հյուրերին կառաջարկեն «բացառիկ մթնոլորտ, բարձրագույն մակարդակի սպասարկում եւ Թեմզա գետին նայող տեսարան»:

Նշվում է, որ արդեն 2018 թվականի հունվարին բոլոր ցանկացողները կկարողանան ընթրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի՝ չերչիլյան ոճով ձեւավորված ռեստորանում: Միջին արժեքը ենթադրաբար կկազմի 80 ֆունտ ստեռլինգ մեկ մարդու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները