Թունիսում բողոքի ակցիաների եւ անկարգությունների հետեւանքով կալանավորվել է 937 մարդ

09:08   16 Հունվար 2018    260

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AFP»-ին, Թունիսում բողոքի ակցիաների եւ զանգվածային անկարգությունների հետեւանքով կալանավորվել է 937 մարդ:

Ըստ նրա՝ նրանք կալանավորվել են բռնության, գողության կամ բարբարոսության գործողություններից հետո:

Կիրակի՝ հունվարի 14-ին, Թունիսում նշվում էր 2011 թվականի ապստամբության տարեդարձը: Նոր կալանավորումների ֆոնին նախօրեին 13-ից 19 տարեկան ավելի քան 40 մարդ կալանավորվել էր:

Ըստ իշխանությունների՝ մեկ շաբաթվա բախումների ընթացքում 105 զինծառայող է վիրավորվել, սակայն ցուցարարների շրջանում տուժածների թվի մասին տվյալներ չկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թունիս  


Վերնագիրի այլ պիտակները