Զինվորականները Մուգաբեին ինքնադատաստանով էին սպառնացել

09:31   16 Հունվար 2018    103

Hayatsk.info-ն հայտնում է, որ Գեներալները Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեին «լինչելու» հնարավորության մասին էին նախազգուշացրել, եթե նա կամավոր հրաժարական չտար:

93-ամյա Մուգաբեի դեմ զանգվածային փողոցային բողոքի ակցիաները բռնկվեցին այն ժամանակ, երբ անցյալ տարվա նոյեմբերին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվայի հրաժարականից հետո զինվորականները գրավեցին իշխանությունը:

«Հրամանատարները մեզ շատ սառը ուղերձ էին ուղարկել: Լիբիայի սցենարի հնարավորությունը կար, երբ նախագահին նստավայրից դուրս հանեցին եւ ինքնադատաստանի ենթարկեցին», - ասել է Չարամբան:

Նրա խոսքով՝ Մուգաբեն զանգվածային բողոքների ժամանակ փորձում էր իր նախկին տեղակալին նշանակել: Չարամբան ակտիվ մասնակցել է բանակցություննեին, որոնք ի վերջո հանգեցրին նրան, որ Մուգաբեն նահանջեց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մուգաբե  


Վերնագիրի այլ պիտակները