Վրաստանում սպանել են նախկին գեներալին

09:33   16 Հունվար 2018    111

Վրաստանի Ռուսթավի քաղաքում սպանվել է նախկին գեներալ, Ստամբուլի շուկայի ներկայիս տնօրեն Սամսոն Կութաթելաձեն:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «InterpressNews»-ին, նախնական տվյալներով, Քութաթելաձեն գլխին հրազենային վնասվածք է ստացել: Շուկայի վաճառողներն ասում են, որ չեն լսել կրակոցի ձայնը եւ սպանությունը, հավանաբար, կատարվել է խլացուցիչով:

Մահացածի ծանոթները եւ շուկայի սեփականատերերից մեկը ասում են, որ Սամսոն Կութաթելաձեն որեւէ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել, եւ նրանց համար դժվար է վարկածների մասին ասել:

2008-2012 թվականներին Կութաթելաձեն պատգամավոր է եղել: Վրաստանի առաջին ալիքի տվյալներով՝ քրեական գործը հարուցվել է «կանխամտածված սպանություն» եւ «հրազենի ապօրինի ձեռքբերում, պահում, կրում, պատրրաստում, տեղափոխում» հոդվածներով, ինչի համար 7-15 տարվա ազատազրկում է նախատեսվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները