Վրաստանի նախագահը կրկին հայր է դարձել

09:36   16 Հունվար 2018    121

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ու առաջին տիկին Մակա Չիչուան կրկին ծնող են դարձել:

Զույգի արու զավակը լույս աշխարհ է եկել հունվարի 15-ին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «newsgeorgia.ge»-ին, տղային անվանել են Թոմա Մարգվելաշվիլի:

«Ծնվել է Թոմա Մարգվելաշվիլին»,-ուրախալի լուրն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նախագահը:

Աղբյուրը նկատում է, որ Թոման Վրաստանում տարածված քրիստոնեական անուն է:

Հայտնի է, որ սա նախագահի ու նրա կնոջ 2-րդ համատեղ երեխան է: Նրանց առաջնեկը՝ Թեյմուրազը, 3 տարեկան է:

Մարգվելաշվիլին ու նրա կինը նախկին ամուսնություններից ևս երեխաներ ունեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   նախագահ  


Վերնագիրի այլ պիտակները