Ադրբեջանի Պն-ն՝ շփման գծում տիրող իրավիճակի մասին

09:42   16 Հունվար 2018    183

Վերջին 1 օրում հայկական կողմը Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմը խախտել է 124 անգամ:

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում հրադադարը խախտել են 124 անգամ», - ասված է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են ինչպես Հայաստանի տարածքից, այնպես էլ օկուպացման տակ գտնվող ադրբեջանական տարածքներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Հրադադար   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները