Թրամփը եւ Ցզինպինը քննարկել են Կորեական թերակղզու իրավիճակը

09:55   16 Հունվար 2018    106

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը քննարկել են Կորեական թերակղզու իրավիճակը:

Հեռախոսազրույցի ընթացքում Ցզինպինը նշել է թերակղզում լարվածության թուլացման պահպանման անհրաժեշտությունը:

Երկու երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ տնտեսական եւ առեւտրային համագործակցությունը: Սի Ցզինպինը նշել է, որ «տնտեսական եւ առեւտրային համագործակցությունը 2 երկրներին զգալի օգուտ է տվել, որոնք պետք է պահպանեն այս առողջ եւ կայուն դինամիկան:

Թրամփն իր հերթին նշել է բարձր մակարդակով փոխանակումների ուղղությամբ Պեկինի հետ աշխատելու, ինչպես նաեւ առեւտրատնտեսական ոլորտում ծագած հարցերը պատշաճ կերպով լուծելու պատրաստակամության մասին, որպեսզի «հասնեն երկկողմ հարաբերությունների ավելի մեծ զարգացման»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Ցզինպին  


Վերնագիրի այլ պիտակները