Թրամփը դեմոկրատ սենատորին մեղադրել է ներգաղթի հարցով բանակցությունների խափանման համար

09:58   16 Հունվար 2018    272

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատ սենատոր Դիկի Դուրբինին մեղադրել է, որ նա խափանել է բանակցությունները, որոնց նպատակն էր այն ներգաղթյալներին օգնության տրամադրումը, որոնք ԱՄՆ տարածքում անօրինական հայտնվել էին, երբ դեռեւս երեխա էին:

Նա հավելել է, որ սենատորը խեղաթյուրել է Հաիթիի եւ աֆրիկյան երկրների վերաբերյալ իր մեկնաբանությունները, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

«Սենատոր Դիկի Դուրբինն ամբողջությամբ խեղաթյուրել է այն, ինչ ասվել է հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր DACA-ն»,- նշել է Թրամփն իր Twitter-ում՝ վկայակոչելով ներգաղթյալ երեխաների համար հետաձգված ծրագրին (Deferred Action for Childhood Arrivals - DACA), որը «Երազողներ» անունով հայտնի երիտասարդ միգրանտներին իրավաբանական պաշտպանություն էր տրամադրում:

Դուրբինն ասել է, որ Թրամփն օգտագործել է «s...hole» տերմինը, երբ անցյալ շաբաթ Սպիտակ տանը ներգաղթի քաղաքականությանը նվիրված հանդիպմանը խոսել է Հաիթիի եւ աֆրիկյան երկրների մասին:

«Անհնար է համաձայնության հասնել առանց վստահության: Դուրբինը խափանեց DACA-ն եւ վնաս է հասցնում մեր զինվորականներին»,- հավելել է Թրամփը:

Դուրբինը Չիկագոյում չի հրաժարվել իր հայտարարություններից՝ կապված հանդիպմանը նախագահի արտահայտությունների հետ: Դոնալդ Թրամփը քննադատության կրակի տակ է հայտնվել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ արտասահմանում՝ այն բառերի համար, որոնք իբր ասել է սենատորների հետ հանդիպման ժամանակ: «Ես գիտեմ ինչ է տեղի ունեցել: Պատրաստ եմ պատասխան տալ իմ ասած յուրաքանչյուր բառի համար»,- հայտարարել է Դուրբինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները