Բելգիայում բնակելի տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 10 մարդ. Լուսանկար, VİDEO

10:05   16 Հունվար 2018    211

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Independent»-ին, Բելգիայի Անտվերպեն քաղաքում պայթյուն է տեղի ունեցել բնակելի տներից մեկում:

Տարբեր աղբյուրներ հայտնում են 14-20 տուժածի մասին: Հայտնի է, որ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Տուժածներից 8-ը ստացել են միայն թեթև վնասվածքներ, մնացյալը հոսպիտալացվել են:

Պայթյունը տեղի է ունեցել Պաարդենմարկտ թաղամասում, որտեղ բնակվում են մեծ թվով ուսանողներ:

Պայթյունի պատճառ կարող էր լինել շենքի ներսում գազի արտահոսքը, ոստիկանները բացառել են ահաբեկչության վարկածը:

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները:







Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները