Բաքվում հավանություն են տվել Լավրովի առաջարկությանը

10:17   16 Հունվար 2018    330

Բաքուն ողջունում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ,– հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ավելի վաղ, 2017 թվականի արդյունքները ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ, ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ ղարաբաղյան կարգավորման հարցում փուլային մոտեցում է պետք ցուցաբերել։

«Ադրբեջանական կողմը ողջունում է ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը՝ հայ–ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ»,– ասել է Գաջիևը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաքու   ՌԴ   ԱԳՆ   Սերգեյ-Լավրով   Ադրբեջան   Հիքմեթ-Գաջիև  


Վերնագիրի այլ պիտակները