Պետդեպը խորհուրդ է տվել Հս. Կորեա ուղևորվելուց առաջ հուղարկավորման նախապատրաստվել

10:27   16 Հունվար 2018    191

Hayatsk.info-ն հայտնում է, որ Պետդեպը նախազգուշացրել է ամերիկացիներին Հյուսիսային Կորեա ուղևորությունների վտանգավորության մասին։

Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։

Պետդեպը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ Հյուսիսային Կորեա ուղևորություններից՝ կապված ձերբակալվելու սպառնալիքի բարձր աստիճանի հետ։ Դիվանագետները հիշեցնում են, որ ամերիկացիները չեն կարող առանց Պետդեպի հատուկ թույլտվության այցելել Հյուսիսային Կորեա։

Գերատեսչությունը նաև հայտնում է, որ ԱՄՆ-ը չի կարող արտակարգ օգնություն ցուցաբերել Հյուսիսային Կորեա ուղևորվող ամերիկացիներին, քանի որ կողմերը դիվանագիտական և հյուպատոսական կապեր չունեն։ Շվեդիան կողմերի միջև հանդես է գալիս միջնորդի դերով։

Իսկ նրանց, ովքեր ստացել են Հյուսիսային Կորեա այցելելու թույլտվություն, Պետդեպը կոչ է անում կտակ գրել, հարազատների հետ քննարկել երեխաների նկատմամբ խնամակալության հարցը, ինչպես նաև հուղարկավորության պատրաստվել Հյուսիսային Կորեայում անկանխատեսելի հանգամանքների դեպքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հս.Կորեա   Պետդեպ  


Վերնագիրի այլ պիտակները