Ճապոնիայի ափերին է մոտեցել դիակներով ուրվական նավ

10:33   16 Հունվար 2018    201

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AFP»-ին, Ճապոնիայի ափերին մոտեցել է ուրվական նավ, որի մեջ 8 դիակ է հայտնաբերվել:

Տեղական իշխանությունները կասկածումեն, որ նավակը Հյուսիսային Կորեայից է եկել, սակայն հաշվի առնելով դիակների քայքայման եւ նավակի վնասվածքների աստիճանը՝ դա չեն կարող 100 տոկոս համոզվածությամբ պնդել:

Նավում հայտնաբերվել է կորեերեն գրությամբ մեկ տուփ ծխախոտ, որի հետ կապված ենթադրել են, որ նավակը Հյուսիսային Կորեայից է՝ հաշվի առնելով անցյալում համանման մեծ թվով դեպքերը:

Ճապոնական TV Asahi-ի տեղեկություններով՝ նավի բեկորներում հայտնաբերվել է Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի պատկերով կրծքանշան:

Ճապոնիայի առափնյա պահպանության տվյալներով՝ անցյալ տարի Ճապոնիայի ափեր հասած հյուսիսկորեական ձկնորսական նավերի թիվը հասել է 104-ի: Դեպքեր են եղել, երբ անձնակազմի անդամները մահացել են, ինչի հետ կապված տեղական լրատվամիջոցներն այդպիսի նավակներն ուրվական են անվանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները