Համացանցում է հայտնվել iPhone-ը կորցնելու պատճառով սկսված զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը. VIDEO

10:44   16 Հունվար 2018    261

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Daily Mail»-ին, ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Նյուարք քաղաքի պիցցերիայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել կորած բջջայինի պատճառով:

Բջջայինի տիրոջ խոսքով՝ ինքն իր iPhone-ին հետեւել է Find My iPhone app հավելվածով, որը ցույց է տվել, որ բջջայինը սրճարանում է գտնվում: Աղջիկն այնտեղ է եկել մի քանի մարդու ուղեկցությամբ եւ հաստատության հաճախորդներին հարցրել է՝ նրանցից որեւէ մեկն արդյոք իր բջջայինը չի՞ գտել:

Արդյունքում վեճ է սկսվել, որը վերածվել է իսկական ծեծկռտուքի, որին 20 մարդ է մասնակցել: Ականատեսներից մեկը տեսանկարել է տեղի ունեցողը եւ հետագայում հրապարակել համացանցում: Հոլովակում երեւում է, որ հատակին մազափնջեր կան: Կռվարարներից մի քանիսը վնասվածքներ են ստացել: Հաստատության ղեկավարությունը ոստիկանություն է կանչել:

Իրավապահները ոչ մեկին չեն կալանավորել: Հետագայում պարզվել է, որ iPhone-ը գտնվում է գտածոների բյուրոյում, որը տեղակայված է նույն կենտրոնում, ինչ պիցցերիան, միայն թե մեկ հարկ բարձր:



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Քալիֆորնիա  


Վերնագիրի այլ պիտակները