Յակուտիայում մարդիկ լողանում են դրսում՝ անտեսելով -65 աստիճան ցուրտը. VIDEO

10:50   16 Հունվար 2018    233

Instagram-ի ռուսալեզու հատվածում տարածում է գտել նոր միտում. Սախայի Հանրապետության բնակիչներն ու հյուրերը հրապարակում են սաստիկ ցրտի պայմաններում դրսի բնական աղբյուրներում լողանալու տեսանյութեր, գրում է life.ru-ն՝ մանրամասնելով, որ Յակուտիայում օդի ջերմաստիճանը գերազանցել է -65 աստիճանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այնուհանդերձ՝ սաստիկ ցուրտը ջրային պրոցեդուրաներից չի ստիպում հրաժարվել նույնիսկ մոլորակի ամենացուրտ բնակավայրերից մեկի՝ Օյմյակոնի բնակիչներին:

Ավելին՝ այնտեղ չսառող աղբյուրում բացօթյա լոգանք են ընդունում նույնիսկ Չինաստանից ժամանած զբոսաշրջիկները:



Hayatsk.info

Հեշթեգներ: Յակուտիա  


Վերնագիրի այլ պիտակները