Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը մասնակցել են առաջին ավիաչվերթի իրականացման արարողությանը:
Բաքվի և Սոֆիայի միջև օդային հաղորդակցության բացման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Ադրբեջանի ու Բուլղարիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռումեն Ռադևի միջև բանակցությունների շրջանակներում:
Բուլղարիայի մայրաքաղաքը դարձել է՝ Եվրոպական Միությունում առաջին մայրաքաղաքը, որտեղ ուղիղ չվերթներ է իրականացվելու ադրբեջանական Buta Airways լոուկոստերը: Բաքու-Սոֆիա ուղղությամբ, ինչպես նաև մնացած ուղղություններով նվազագույն սակագինը կկազմի 29 եվրո (մի կողմի համար): Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ երեքշաբթի օրերին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Բաքու-Սոֆիա