Վանկուվերում ԱԳ նախարարները կքննարկեն Հս. Կորեայի հարցը

11:15   16 Հունվար 2018    228

Հունվարի 16-ին Վանկուվերում տեղի կունենա ԱԳ նախարարների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է Հյուսիսային Կորեայի հարցը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, հանդիպումը կազմակերպել են ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ նրա կանադացի գործընկեր Քրիսթիա Ֆրիլանդը: Հանդիպմանը կմասնակցեն 20 երկրի ներկայացուցիչներ:

Վանկուվերի հանդիպումը կոչված է Փհենյանի վրա «առավելագույն ճնշման» արշավի ակտիվացմանը, որը պնդում է Վաշինգթոնը, որպեսզի Հյուսիսային Կորեային զրկեն զենք մշակելու եկամուտներից: Հանդիպման մասնակիցները կքննարկեն համագործակցության հարցերը պատժամիջոցների, զենքի տարածման կանխման եւ դիվանագիտական ջանքերի ոլորտներում:

Հանդիպմանը մասնակցելու են այն երկրների ԱԳ նախարարները եւ բարձրաստիճան դիվանագետները, որոնք զորք կամ հումանիտար օգնություն են ուղարկել ՄԱԿ հրամանատարությանը, որոնք Հարավային Կորեային աջակցել են Հյուսիսի եւ նրա դաշնակիցների դեմ պայքարում 1950-53 թվականների պատերազմի ժամանակ:

Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք պատերազմի ժամանակ աջակցել են Հյուսիսին, հանդիպման դեմ են հանդես եկել: Նրանք չեն հրավիրվել, չնայած Հյուսիսային Կորեայի հետ սերտ տնտեսական եւ դիվանագիտական հարաբերություններ են ունեցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վանկուվեր   ԱԳ   Հս.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները