Ս. Արաբիայում 35 տարում առաջին ֆիլմն են ցուցադրել

11:26   16 Հունվար 2018    407

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Newsweek»-ին, Սաուդյան Արաբիայում 35 տարվա արգելքից հետո լայն էկրանին ցուցադրված առաջին ֆիլմը եղել է ամերիկյան անիմացիոն «Էմոջի ֆիլմը» (2017):

Ինչպես նշում է պարբերականը, ժամանակավոր կինոթատրոնի այցելուները կարողացել են ոչ միայն դիտել ֆիլմը, այլև պոպկորն գնել։

Սաուդյան Արաբիայում կինոթատրոններն արգելվել են 1980-ականների սկզբին։ Այդ երկրի քաղաքացիները հիմնականում կինոդիտման են գնացել հարևան Բահրեյն։ Սակայն վերջերս Ձայնատեսողական մեդիայի հարցերով գլխավոր հանձնաժողովը սկսել է լիցնեզիաներ տրամադրել կինոթատրոններին։ Դրանցից առաջինները կբացվեն 2018 թվականի մարտին։

Ինչպես սպասվում է, 2030 թվականին թագավորությունում կգործեն կինոթատրոնների ավելի քան 300 ցանցեր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները