Դանիան ՌԴ-ի «ագրեսիայի» պատճառով ցանկանում է ավելացնել պաշտպանական ծախսերը

11:40   16 Հունվար 2018    294

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին,ն Դանիայի կառավարությունը հաջորդ ամսվա ընթացքում ակնկալում է աջակցություն ստանալ պաշտպանական ծախսերի ավելացման համար, որպեսզի կարողանա դիմակայել Ռուսաստանի ռազմական ագրեսիային Արեւելյան եւ Հյուսիսային Եվրոպայում:

Այս մասին երկրի վարչապետ Լարս Լոքե Ռասմուսենը հայտարարել է Լատվիայի վարչապետ Մարիս Կուչինսկիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ռուսաստանի վարքագիծը Բալթիկ ծովի տարածաշրջանի անվտանգության ոլորտում անկանխատեսելի եւ անկայուն միջավայր է ստեղծել»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ Դանիան իրեն համարում է ՆԱՏՕ-ի հիմնական անդամներից մեկը, ինչի հետ կապված երկրին անհրաժեշտ է ավելացնել ռազմական ծախսերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դանիա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները