ԵՄ-ն կբացառի Պանամային և ևս 7 երկրների օֆշորների «սև ցուցակից»

11:44   16 Հունվար 2018    298

Պանաման, Հարավային Կորեան, ԱՄԷ-ն, Բարբադոսը, Գրենադան, Մակաոն, Մոնղոլիան և Թունիսը համաձայնել են փոխել իրենց հարկային կանոնները։

Այս մասին հայտնում է Reuters՝ հղում անելով ԵՄ պաշտոնյաներին։ Հաղորդվում է, որ ԵՄ-ն կբացառի 8 երկրները օֆշորային «սև ցուցակից»։

Ցուցակում կմնան Ամերիկյան Սամոան, Բահրեյնը, Գուամը, Մարշալյան կղզիները, Նամիբիան, Պալաուն, Տրինիդադ և Տոբագոն, Սենթ-Լյուսիան և Սամոան։

Նախաձեռնությունը կդիտարկվի հունվարի 17-ին ԵՄ դեսպանների հանդիպմանը, իսկ հաջորդ շաբաթ դրան ծրագրում են հավանություն տալ ֆինանսների եվրոպացի նախարարները։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները