Իրաքյան Քրդստանը համաձայնել է վերահսկողությունի փոխանցել Բաղդադին

12:00   16 Հունվար 2018    126

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Rudaw »-ին, Իրաքյան Քրդստանի իշխանությունները պայմանավորվել են Իրաքի Քաղավիացիայի վարչությանը փոխանցել վերահսկողությունն ինքնավարության օդանավակայանների նկատմամբ։

Կողմերը նաև պայմանավորվել են հանել միջազգային ավիահաղորդակցության արգելքը Սուլեյմանիայի և Էրբիլի օդանավակայանների համար։ Իրաքյան իշխանությունների կողմից պաշտոնական հաստատում դեռևս չկա։

Համաձայնագրին պետք է հավանություն տա Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին։ Քրդական օդանավակայանների վերահսկման համար այնտեղ պետք է ներկա գտնվեն մասնագետներ Իրաքի տրանսպորտի նախարարությունից։

Միջազգային ավիահաղորդակցությունը քրդական ինքնավարության հետ դադարեցվել էր 2017 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ի պատասխան Իրաքյան Քրդստանում անցկացած անկախության հանրաքվեի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաքյան-Քրդստան  


Վերնագիրի այլ պիտակները