ԱՄՆ-ի բոլոր ստորաբաժանումները գաղտնի պատրաստվում են Հս. Կորեայի դեմ պատերազմի

12:22   16 Հունվար 2018    301

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «NYT»-ին, Ամերիկյան բանակն իրականացնում է ռեզերվիստների զանգվածային վերապատրաստում և զբաղվում մոբիլիզացիոն կենտրոնների ստեղծմամբ։

Բոլոր զորքերում սպաերն ու զինվորները լուռ պատրաստվում են Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմի։

Իսկ հաջորդ ամիս հարավկորեական Փհենչհան քաղաքում ձմեռային Օլիմպիադայի սկսվելու հետ Պենտագոնը ծրագրում է հատուկ նշանակության հավելյալ զորքեր ուղարկել Կորեական թերակղզի որպես նախնական փուլ այն բանի, ինչը, որոշ պաշտոնյաների խոսքով՝ կարող է վերջին հաշվով տանել օպերատիվ խմբի ստեղծման, որը կտեղակայվի Կորեայում՝ Իրաքի և Սիրիայի օրինակով։

Որպես ապացույց լրագրողները նշում են Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ-Բրեգ բազայում և Նևադայում անցկացված զորավարժությունները։

Պարբերականի հաղորդմամբ՝ Պնախարար Ջեյմս Մետիսն ու բարձրաստիճան հրամանատարները փորձում են հավասարակշռության հասնել՝ ցույց տալով, որ մի կողմից զորքերը պատրաստ են դիմակայելու Հյուսիսային Կորեայի ցանկացած մարահրավերի՝ միևնույն ժամանակ ակտիվ աջակցելով պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի գլխավորությամբ ճգնաժամի կարգավորման դիվանագիտական նախաձեռնություններին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Հս-Կորեայ  


Վերնագիրի այլ պիտակները