Մադուրոն քահանաներին մեղադրել է հանցագործությունների համար

12:27   16 Հունվար 2018    292

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կաթոլիկ քահանաներին մեղադրել է իրենց կողմից կառավարության հասցեին հնչեցրած քննադատության պատճառով ատելության հիմքով հանցագործությունների համար:

Նրա խոսքով՝ եկեղեցու սպասավորները կարող են հանցագործություններ գործել ատելության հիման վրա: Մադուրոն հանձնարարել է գլխավոր դատախազին եւ Գերագույն դատարանին այս առիթով հետաքննություն սկսել: Ընդ որում, Մադուրոն քահանաների անուններ չի նշել:

Սակայն El National թեթրը գրում է, որ Մադուրոն ի նկատի է ունեցել եպիսկոպոս Վիկտոր Հյուգո Բասաբեին, ով վերջերս աղոթել էր, որպեսզի Վենեսուելան ազատվի «կոռումպացված ժանտախտից»: Հրապարակման համաձայն՝ եպիսկոպոս Անտոնիո Լոպես Կաստիլյոն, որը պատարագի ժամանակ աղոթել էր Վենեսուելայի՝ կոռուպցիայից փրկության համար, եկեղեցական համայքնի խրախուսանքին էր արժանացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մադուրո   Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները