Վարորդները գործադուլը շարունակում են. Լուսանկարներ (VIDEO)

12:34   16 Հունվար 2018    318

Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասում շարունակվում է երթուղային տաքսիների վարորդների գործադուլը:

Քիչ առաջ Րաֆֆու փողոցը փակած վարորդների հետ հանդիպման եկավ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափը 1000 խմ-ի համար դարձել է 25 հազար դրամ, մինչդեռ նախկինում շուրջ 8000 դրամ էր: Երթուղայինների վարորդները բողոքում են, որ այս 15 օրերին իրենք աշխատել են վնասով, իսկ գծատերերն էլ հրաժարվում են «օրվա պլանի չափը» նվազեցնել:

Այսօր ցույցի են դուրս եկել 44, 42, 75Ա, 35 համարների երթուղայինների վարորդները:








Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները