Հռոմի Պապ. Աշխարհը գտնվում է միջուկային պատերազմի սահմանին

13:25   16 Հունվար 2018    321

Այժմ աշխարհը գտնվում է միջուկային պատերազմի սահմանին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Հռոմի Պապ Ֆրանցիսկը հայտարարել է դեպի Չիլի թռիչքի ժամանակ։

—Ես իրոք դրանից վախենում եմ։ Բավական է մի միջադեպ, և դա տեղի կունենա,– նշել է նա։

Ինքնաթիռում Վատիկանի պաշտոնական դեմքերը լուսանկար են բաժանել, որը արված է 1945 թվականին՝ Նագասակիի վրա ամերիկյան միջուկային հարձակումից հետո, որտեղ պատկերված է ուսերի վրա մահացած եղբորը տանող ճապոնացի տղան։

Նկարը հուզել է Պապին, նա այն մակագրել է ՝ «Պատերազմի պտուղը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-Պապ  


Վերնագիրի այլ պիտակները