Քաղցկեղը սոդայով բուժող իտալացի բժիշկը դատապարտվել 5,5 տարվա ազատազրկման

13:38   16 Հունվար 2018    263

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Repubblica »-ին, Տուլիո Սիմոնչինին մեղավոր է ճանաչվել մասնագիտությամբ անօրինական զբաղվելու և չկանխամտածված սպանության համար։

Նրա գործընկեր Ռոբերտո Գանդինին դատապարտվել է երկու տարի պայմանական ազատազրկման։

Նրանց զոհը դարձել է 27 –ամյա Լուկա Օլիվոտոն, ում մոտ ուղեղի ուռուցք էր ախտորոշվել։ Բուժում փնտրելու արդյունքում նա դիմել է Սիմոնչինիին, որտեղ անցել է «բուժման հրաշք կուրսը»՝ սոդայի լուծույթի ներերակային ներարկումներ։ Երիտասարդը մահացել է երկու օր անց՝ սրտի տագնապից՝ թթվա–հիմքային բալանսի խախտման պատճառով։

«Այսօրվա դատավճիռը վերջ կդնի բուժման նման մեթոդների կիրառմանը, որոնք վտանգավոր են և զուրկ են գիտական հիմնավորումից» ,– հայտարարել են ընտանիքի փաստաբանները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները