ԶԼՄ–ները պարզաբանել են, թե ինչու է Թրամփի կինը դադարել հայտնվել հասարակության առջև

13:59   16 Հունվար 2018    285

Հունվարի 1-ին Մելանյա Թրամփը ամուսնու և որդու հետ Վաշինգտոն է վերադարձել Մար–ա–Լագոյից, որտեղ նրանք նշել են Նոր տարին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ ժամանակից ի վեր նա չի լքել Սպիտակ տունը։

Ի տարբերություն կնոջ՝ Դոնալդ Թրամփը վերադարձել է իր պարտականություններին և երեկ արդեն ընդունել է Նորվեգիայի վարչապետ Էրնա Սուլբերգին։ Առաջին տիկնոջ երկրպագուները սկսել են անհանգստանալ։ Սոցցանցերում մասսայական է դարձել #Where’sMelaniaTrump (որտեղ է Մելանյա Թրամփը) հեշթեգը:

Արտասահմանյան ԶԼՄ–ները գտել են դրա պատասխանը.

Մելանյան անհանգստացնում է Մայքլ Վուլֆի «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» գրքի լույս ընծայումը, որտեղ բացահայտվում են Թրամփ զույգի անձնական կյանքի մանրամասները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մելանյա-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները