Չեխիայի վարչապետը մտադիր է օրենսդիրներին դիմել

12:55   16 Հունվար 2018    312

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիսը Եվրամիության սուբսիդավորումների հարցով խարդախությունների մեղադրանքներից հետո մտադիր է դիմել օրենսդիրներին իր անձեռնմխելիությունը հանելու խնդրանքով:

Ոստիկանությունը հետաքննում է՝ արդյոք տասը տարի առաջ նա ԵՄ-ից օրինականորեն է ստացել 2 մլն եվրո սուբսիդավորում՝ թաքցնելով ֆերմայի եւ կոնֆերանս դահլիճի սեփականության իրավունքը։

Բաբիսն այս հայտարարությունն արել է խորհրդարանական հանձնաժողովի նիստից առաջ, որը պետք է առաջարկություն ներկայացնի, թե արդյոք պետք է Բաբիսին զրկել քրեական հետապնդման անձեռնմխելիությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները