Մոսկվայից Սոչի թռչող օդանավը վթարային վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում

14:29   16 Հունվար 2018    329

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Գազետա»-ին, Մոսկվայից Սոչի թռչող ինքնաթիռը ծխողի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում:

«Հերթապահ բաժին հաղորդագրություն էր ստացվել, որ Մոսկվայից Սոչի թռչող եւ արտակարգ վայրէջք կատարած օդանավում անհրաժեշտ է ոստիկանության ներկայությունը: Ոստիկանության ջոկատի ժամանումից հետո պարզվել է, որ ինքնաթիռի հրամանատարը հրաժարվել է տեղափոխել ինքնաթիռում ծխող ուղեւորին»,- նշվում է տարածված հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ խախտողը հանվել է թռիչքից եւ տեղափոխվել Վոլգոգրադի օդանավակայանի ոստիկանության բաժին: Տղամարդու նկատմամբ մի շարք արձանագրություններ են կազմվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Վոլգոգրադ  


Վերնագիրի այլ պիտակները