Պենտագոնը պատրաստվում է միջուկային զենքի երկու նոր միավորներ մշակել

14:38   16 Հունվար 2018    297

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Wall Street Journal»-ին, Պենտագոնը պատրաստվում է ԱՄՆ-ի նորացված քաղաքականության շրջանակներում միջուկային զենքի երկու նոր միավորներ մշակել, որը ենթադրում է դառնալ Ռուսաստանի եւ Չինաստանի աճող ռազմական կարողությունների պատասխանը:

Խոսքը ցածր հզորության միջուկային մարտագլխիկների մասին է, որով նախատեսվում է վերազինել ԱՄՆ զինվորականների կողմից օգտագործվող Trident II բալիստիկ հրթիռները՝ նախատեսված միջուկային սուզանավերից հրթիռների արձակման համար: WSJ-ի տվյալներով՝ Trident II նոր մարտագլխիկները կարող են կշռել ընդամենը մի քանի կիլոտոննա։ Փորձագետի կարծիքով՝ նոր մարտագլխիկները կարող են պատրաստվել երկու տարվա ընթացքում։

Բացի այդ, ամերիկյան զինվորականները նախատեսում են մշակել միջուկային մարտագլխիկներով հագեցած ծովային տեղակայման նոր թեւավոր հրթիռ։ Այսպիսով, ԱՄՆ-ի միջուկային տրիադա է վերադառնում 2010 թվականին հանված համակարգը, հայտնում է WSJ-ը։

«Քանի որ նոր միավորները ստորջրյա նավերում են տեղակայվելու, ԱՄՆ-ն ստիպված չի լինի այլ երկրներից թույլտվություն խնդրել»,-նշել է թերթը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները