Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
«Սիրիայում անվտանգության նոր սահմանապահ ուժեր կազմակերպելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը բացահայտ միջամտություն է այդ երկրի ներքին գործերին եւ ճգնաժամի խորացման պատճառ»,-ասված է գերատեսչության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել են ԶԼՄ-ները, ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Սիրիայում պատրաստում է «սահմանային անվտանգության ուժեր» իր կողմից վերահսկվող գոտիների պահպանության համար. ուժերի թվաքանակը կկազմի 30 հազար:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Թեհրան
ԱՄՆ
Սիրիա