Ինչո՞ւ է կառավարությունն արգելում ինքնաարգելանքը. Զոհրաբյան (VIDEO)

14:59   16 Հունվար 2018    325

«Խաղամոլությունը նույնպիսի հիվանդություն է, ինչպիսին է ալկոհոլիզմը, թմրամոլությունը»,- Հայաստանի ԱԺ-ում «Ելք» խմբակցության նախաձեռնած՝ Շահումով խաղերի և ինտերնետային խաղերի խաղատների մասին օրենքում փոփոխությունների մասին օրինագծի քննարկմանը նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրան հետաքրքրում է, թե կառավարությունը ինչ հիմնավորմամբ է դեմ ինքնաարգելանքին, որովհետև տվյալ պահին մեկը պետք է արգելի, և այդ մեկը կարող է լինել օրենքը. «Եվրոպական երկրներում այդ կախվածությունից ստացիոնար բուժում են անցնում»:

Ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ կառավարությունը վկայակոչել է Քաղաքացիական օրենսգիրքը, որը հնարավորություն չի տալիս, որ անձն ինքն իրեն սահմանափակ գործունակ ճանաչի:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները