Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Երեք ու կես տարի մենք ուկրաինացիներին ակտիվորեն օգնել ենք ռուսական ագրեսիայի դեմ հանդիման: Մենք կշարունակենք այդ քաղաքականությունը»,-ասել է նա՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում:
Հեռարձակումն իրականացրել էԵՄ-ի ինստիտուտների հեռուստատեսությունը: ԵՄ-ն 2014 թվականին Ռուսաստանի դեմ սահմանափակիչ տնտեսական միջոցներ է սահմանել Ուկրաինայի հակամարտության ֆոնին եւ ավելի ուշ ընդլայնել դրանք: ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները 2015 թվականի մարտին դրանց գործողությունը կապակցել են համաձայնագրերի ամբողջական կատարման հետ:
Դեկտեմբերին Եվրամիության խորհուրդը որոշում է ընդունել Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները մինչեւ 2018 թվականի հուլիսի 31-ը երկարացնելու մասին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ՌԴ
Տուսկ