Բելգիայում շենքի պայթյունից 20 հոգի է տուժել

15:50   16 Հունվար 2018    292

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Independent»-ին, Բելգիայի Անտվերպեն քաղաքում բնակելի տանը պայթյուն է տեղի ունեցել:

Նշվում է‚ որ ուժգին պայթյունը տեղի է ունեցել իտալական ռեստորանում Պաարդենմարկտ փողոցում‚ որտեղ ուսանողներ են բնակվում: Դեպքի հետևանքով մինչև 20 հոգի է տուժել: Մի շենք փաստացի ամբողջությամբ քանդվել է‚ ևս երկուսը լուրջ վնաս են կրել:

Պայթյունի պատճառը ամենայն հավանականությամբ գազի արտահոսքն է: Ահաբեկչության հնարավորությունը բացառել են:

Ոստիկանության վերջին տվյալներով՝ տուժել են 14 հոգի. նրանցից մեկը կրիտիկական վիճակում է գտնվում: Փրկարարները ավերակների տակից 4 հոգու են հանել: Ըստ հավելյալ տեղեկությունների՝ 2 հոգու դի է հայտնաբերվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները