Լավրովը եւ Զարիֆը քննարկել են Իրանի միջուկային համաձայնագիրը

16:16   16 Հունվար 2018    332

Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսով քննարկել են արդիական միջազգային խնդիրներ:

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հիմնվելով մերձկասպյան պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման որոշման վրա՝ Լավրովը եւ Զարիֆը քննարկել են առաջիկա 5-րդ Կասպյան գագաթնաժողովում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել մի շարք արդիական միջազգային խնդիրների, մասնավորապես` Սոչիում ընթացող սիրիական կարգավորման հարցով Սիրիայի ազգային երկխոսության համագումարի շուրջ, ինչպես նաեւ քննարկել Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զարիֆ   Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները