Կրասնոդարում բժիշկները հիվանդի մարմնում են թողել մառլայե անձեռոցիկը

16:19   16 Հունվար 2018    289

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « РИА Новости»-ին, Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքի հիվանդանոցներից մեկի բժիշկներն ամիսներ առաջ կատարած վիրահատություններից մեկի ժամանակ մառլայե անձեռոցիկ են թողել հիվանդի աղեստամոքսային տրակտի վերին հատվածներում, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

2017 թվականի փետրվարի 10-ին 56-ամյա կինը Կրասնոդարի քաղաքային կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության մեքենայով, ինչից հետո նրան վիրահատել են:

Մարտի 2-ին դուրս գրված հիվանդը մահացել է երկուսուկես ամիս անց՝ մայիսի 17-ին: Նա իր մահկանացուն է կնքել Խաբարովսկի երկրամասում, որտեղ բնակվելիս է եղել:

Պաթոլոգաանատոմիական հետազոտությունը փաստել է, որ կնոջ մահվան պատճառ է հանդիսացել բժիշկների թույլ տված սխալը, որոնք վիրահատության ընթացքում հիվանդի մարմնում են թողել մառլայե անձեռոցիկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կրասնոդար  


Վերնագիրի այլ պիտակները