Ճապոնական հաղորդել է հյուսիսկորեական հրթիռի արձակման մասին

16:26   16 Հունվար 2018    330

NHK ճապոնական հանրային հեռուստատեսությունը հունվարի 16-ին սխալմամբ հաղորդել է ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռի արձակման եւ բնակչության արտակարգ իրազեկման J-Alert կառավարական համակարգի գործելու մասին, որը շտապ տարհանման կոչ է անում:

Համապատասխան շտապ հաղորդագրությունը հեռուստաալիքի կայքում հայտնվել է տեղական ժամանակով ժամը 18:55-ին, սակայն արդեն հինգ րոպե անց փոխարինվել Է ծագած անճշտության վերաբերյալ տեղեկատվությամբ:

«NHK-ի կայքում եւ հավելվածում տարածված հաղորդագրությունն այն մասին, որ J-Alert համակարգը գործել է Հյուսիսային Կորեայում հրթիռի արձակման պատճառով, սխալմունք է եղել: Մենք հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշել է հեռուստաալիքը:

Սկզբնապես NHK-ի տարածած տեղեկատվության մեջ նշվում էր, որ «Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել, եւ կառավարությունը բնակչությանը կոչ է անում պատսպարվել շենքերում եւ գետնի տակ»:

Ավելի վաղ հունվարի 13-ին մոտեցող բալիստիկ հրթիռի մասին ոչ ճիշտ հաղորդագրություն էր ուղարկվել ԱՄՆ-ի Հավայիի նահանգի բնակիչներին արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներից մեկի՝ հերթափոխի ժամանակ թույլ տված սխալի պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ   J-Alert  


Վերնագիրի այլ պիտակները