ԱՄՆ-ում ծնողները փակի տակ են պահել իրենց 13 երեխաներին

16:40   16 Հունվար 2018    142

ԱՄՆ-ում ոստիկանները ձերբակալել են ամուսինների, ովքեր փակի տակ են պահել իրենց՝ 2-ից 29 տարեկան 13 երեխաներին:

Միջադեպը տեղի է ունեցել Փերիս քաղաքում: Օրինապահ մարմիններ դեպքի վայր են ժամանել երեխաներից մեկի զանգից հետո, ում հաջողվել էր փախնել և հաղորդել մեկուսացման մասին:

Տանը ոստիկանները ևս 12 հոգու են հայտնաբերել, որոնցից 6-ը անչափահասներ են եղել: Նրանց բոլորին պահել հակահիգիենիկ պայմաններում, ոմանք շղթայված են եղել:

Հարցաքննության ժամանակ 57-ամյա Դեվիդ Ալեն Թերպինը և 49-ամյա Լուիզա Աննա Թերպինը այդպես էլ չեն կարողացել բացատրել իրենց արարքի իմաստը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները