Գերմանիայում նախորդ տարի ապաստան է խնդրել ավելի քան 186 հազար մարդ

16:52   16 Հունվար 2018    344

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «DW»-ին, Գերմանիայում նախորդ տարի 186 հազար 644 օտարերկրացի դիմել է ապաստան ստանալու համար:

Այս ցուցանիշը գրեթե 100 հազարով պակաս է, քան 2016 թվականին (280 հազար), այս մասին են վկայում հունվարի 16-ին Գերմանիայի ներքին գործերի նախարարության ներկայացրած վիճակագրական տվյալները: 2015 թվականին քաղաքական ապաստանի դիմումով երկրին դիմել էր 890 հազար մարդ:

2017 թվականին գերմանական իշխանություններն որոշում են կայացրել 600 հազար ապաստանի դիմումների շուրջ: Այդ մասին հայտարարել է Միգրացիայի եւ փախստականների դաշնային գրասենյակի ղեկավար Յուտա Քորթը: Այսպես՝ դիմումատուների 20,5 տոկոսը ստացել է փախստականի կարգավիճակ Ժնեւի կոնվենցիայի համաձայն: Միգրանտների եւս 16 տոկոսը հայրենիքում կյանքի սպառնալիքի պատճառով շնորհվել է, այսպես կոչված, օժանդակ պաշտպանություն` Գերմանիայում ժամանակավոր կացության թույլտվություն, սովորաբար, մեկ տարի երկարացման հնարավորությամբ:

Ապաստանի դիմումների մոտավորապես 38.5 տոկոսը մերժվել է: Դիմումատուների 7 տոկոսը, չնայած փախստականի կարգավիճակի չտրամադրման, չեն արտաքսվել: Դիմումների մնացած 18 տոկոսի վերաբերյալ որոշումը կայացվել է պաշտոնական հիմքերով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները