Թրամփը միայն իր վրա է պահել անձրևանոցը. Լուսանկարներ

16:58   16 Հունվար 2018    335

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի և որդու՝ Բերոնի հետ նախագահական Air Force One օդանավով Ֆլորիդայից մեկնել է Վաշինգտոն:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Daily Mail»-ին, օդանավ բարձրանալու ժամանակ վատ եղանակ է եղել՝ անձրևել է: Յոթանասունմեկամյա Թրամփը սև մեծ անձրևանոցը ձեռքին պատսպարվել է անձրևից՝ մոռանալով առաջին տիկնոջ ու որդու մասին:

Լուսանկարներում երևում է՝ ինչպես են առանց անձրևանոց մնացած 47-ամյա Մելանյա Թրամփն ու 11-ամյա Բերոնը թրջվելով բարձրանում օդանավ: Մինչդեռ ապահով անձրևանոցի տակ պատսպարված Թրամփն առանց հետ նայելու բարձրանում է նրանց առջևից:

Համացանցի օգտատերերն ու մի շարք կայքեր, պորտալներ բազմիցս մեղադրել են Թրամփին կանանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ու, առհասարակ, անդաստիարակ պահվածքի համար:





Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները