ԱՄԷ-ն մեղադրում է Քաթարին Չիկագոյի կոնվենցիայի խախտման համար

17:01   16 Հունվար 2018    298

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) բողոք կներկայացնեն Քաթարի դեմ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO):

ԱՄԷ-ն մեղադրում է Քաթարին քաղաքացիական ինքնաթիռների հետապնդման համար:

ԱՄԷ-ն մեղադրում է Քաթարին օդային տարածքի օգտագործումը կարգավորող Չիկագոյի կոնվենցիայի խախտման համար: Այս մասին հայտարարել է ԱՄԷ-ի քաղաքացիական ավիացիայի վարչության գլխավոր տնօրեն Սայիֆ Մոհամեդ ալ Սուվայդին: Նրա խոսքով՝ Քաթարի կործանիչներն իրենց ինքնաթիռներին բավականին մոտ են թռչել, նրանց տեսել են օդանավի անձնակազմն ու ուղեւորները, ինչը վտանգել է նրանց անվտանգությունը:

Նախօրեին ԱՄԷ-ն հայտարարել էր, որ Քաթարի կործանիչները հետապնդել են ԱՄԷ-ի՝ Բահրեյն թռչող երկու քաղաքացիական ինքնաթիռներին: Քաթարը հայտարարել էր, որ պնդումները «բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄԷ   Քաթար  


Վերնագիրի այլ պիտակները