Փոթիի նավահանգստում 100 միլիոն դոլար արժողությամբ նոր տերմինալ կկառուցվի

17:15   16 Հունվար 2018    341

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « APM Terminals»-ին, APM Terminals Poti և Poti New Terminals Consortium կազմակերպությունները Փոթիում նոր տերմինալի կառուցման փոխհամաձայնության հուշագիր են ստորագրել:

Հուշագրի համաձայն՝ տերմինալի տարեկան թողոնակությունը կկազմի 1.5 միլիոն տոննա: Նախագծում ներդրումների գումարը կկազմի 100 միլիոն ԱՄՆ դոլար: Նոր տերմինալը նոր առևտրային հնարավորություններ կստեղծի վրացական տրանզիտ միջանցքում:

Տերմինալից բացի, փաստաթուղթը նաև համապատասխան ենթակառուցվածքի շինարարություն է ենթադրում: Նախագծի մշակմամբ և զարգացմամբ կզբաղվի Poti New Terminals Consortium-ը, որը կղեկավարի տերմինալը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փոթի  


Վերնագիրի այլ պիտակները