Բերլուսկոնիին «Միլանի» վաճառքի ժամանակ խարդախության մեջ են կասկածել

18:15   16 Հունվար 2018    214

Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը Միլանի դատախազությանը փաստաթղթեր է հանձնել, որոնք վերաբերում են Սիլվիո Բերլուսկոնիի «Միլան» ֆուտբոլային ակումբի վաճառքի շուրջ հնարավոր խարդախությանը:

Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակի հետ ծանոթ աղբյուրին, Միլանի դատախազությունը փաստաթղթեր է ստացել Ֆինանսական գվարդիայից, որն ուսումնասիրել է չինացի ներդրողներին «Միլան» ֆուտբոլային ակումբի վաճառքի գործարքի մանրամասները: Թե ինչ է կոնկրետ նշվում այդ փաստաթղթերում, աղբյուրը չի բացատրել:

Միլանի գլխավոր դատախազ Ֆրանչեսկո Գրեկոն պաշտոնապես հայտարարել է, որ «Միլանի» վաճառքի շուրջ հետաքննություն չկա: Ֆինանսական գվարդիան հրաժարվել է մեկնաբանել, ինչպես եւ Fininvest ընկերությունը, որը պատկանում է Բերլուսկոնիի ընտանիքին:

Անցյալ շաբաթ La Stampa թերթը հրապարակել էր հետաքննություն, որից հետեւում էր, որը դատախազությունը հետաքրքրվել է 740 մլն դոլարով չինացի ներդրողներին «Միլանի» վաճառքով:

Fininvest-ի ղեկավար Մարինա Բերլուսկոնին՝ նախկին վարչապետի դուստրը, հոդվածը վրդովեցնող եւ «իր ցածր մակարդակով զարմացնող» է անվանել: Նրա խոսքով՝ «Միլանի» վաճառքի բանակցությունների ժամանակ Fininvest-ը առավելագույնս բաց է գործել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բերլուսկոնի  


Վերնագիրի այլ պիտակները