Թուրքմենիստանում արգելել են սև ավտոմեքենաների շահագործումը

18:59   16 Հունվար 2018    200

Թուրքմենիստանում ավտոճանապարհներին սկսել են կանգնեցնել բոլոր գույների մեքենաներին, բացի սպիտակից:

Ճանապարհային ոստիկանությունը տուգանային հրապարակ է տանում այն բոլոր մեքենաներին, որոնք սպիտակ չեն՝ առանց որևէ բացատրություն տալու:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ազատ Եվրոպա»-ին, Թուրքմենիստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարծում է, որ սպիտակ մեքենաները հաջողություն են բերում:

Հունվարի 2-ին երկրում արգելել են մուգ գույների մեքենաների շահագործումը: Նշվում է, որ արգելքի մասին գրավոր որևէ հրամանի բացակայության պատճառով ՃՈ աշխատակիցները հրահանգը տարբեր կերպ են մեկնաբանում, տեղում որոշելով, թե որ երանգներն են թույլատրվում, որոնք՝ ոչ:

Վարորդներին ստիպում են ներկել մեքենաները, կամ դադարեցնել դրանց օգտագործումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքմենիստան   Բերդիմուհամեդով  


Վերնագիրի այլ պիտակները