Կոնգրեսականը պատմել է Թրամփի սիրելի ծամովի կոնֆետների մասին

19:13   16 Հունվար 2018    136

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին պատմել է Դոնալդ Թրամփի սիրելի ծամովի կոնֆետների մասին։

Մաքքարթիի խոսքով՝ ԱՄՆ նախագահը նախընտրում է բալի և ելակի համով Starbursts-ի ծամովի կոնֆետները։

«Միայն կարմիրներն ու վարդագույնները։ Նրա երկու ենթակաները տեսել էին ինձ այդ գույների կոնֆետներով և ասել. «Դրանք նախագահի ամենասիրելիներն են»»,-ասել է Մաքքարթին The Washington Post-ի հետ հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օրենսդիրը պարզաբանել է, որ ուշադրություն է դարձրել ԱՄՆ նախագահի ճաշակին անցած տարվա հոկտեմբերին, երբ իրենք միասին գտնվել են նախագահական Air Force One օդանավում։ Այդ ժամանակ ինչ-որ պահի Թրամփը հանել է վերոնշյալ կոնֆետների փաթեթը, սակայն բացել է ոչ բոլորը, այլ միայն երկու տարատեսակները՝ բալի և ելակի համերովը։

Ավելի ուշ Սպիտակ տան անանուն ներկայացուցիչը պատմել է պարբերականին, որ Մաքքարթին խնդրել է աշխատակազմի աշխատակիցներին գնել Starbursts կոնֆետների մեծ փաթեթ և խնդրել դրանից առանձնացնել այդ երկու համերով տարատեսակները։ Դրանից հետո կոնգրեսականն անհատականացված հավաքածուն ուղարկել էր Թրամփին որպես նվեր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները