Թրամփը միջուկային պատերազմը ավելի հավանական է դարձնում

19:58   16 Հունվար 2018    166

Թրամփի աշխատակազմի «Արմագեդոնի կախարդները» հաստատել են միջուկաին ապագայի իրենց հայեցակարգը։

Սա հիմնականոմ նախորդ աշխատակազմերի նույն գաղափարների վերաձևակերպումն է, սակայն մի վճռական տարբերություն բառացիորեն ցնցում է. նրանք հայտարարում են ԱՄՆ միջուկային զենքը առաջինը օգտագործելու մասին, պրևենտիվ կարգով, Ռուսաստանի կամ հնարավոր է նաև այլ երկրների հետ կոնֆլիկտի դեպքում։

Չափազանց մտոհոգիչ է, որ «կախարդները» չեղարկել են միջուկային զենքի օգտագործման արգելանքը, և իրենք իրենց խաբելով, համոզված են, որ միջուկային զենքի կիրառումը հնարավոր է։

Չմտածված բանաձևերից մեկում նրանք պատրաստակամություն են հայտնել առաջինը միջուկային զենք կիրառել Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի հետ կոնֆլիկտի դեպքում, նույնիսկ եթե նրանք դեռ չեն անցել միջուկային ռուբիկոնը։

«Միջուկային ներուժի նոր հայեցակարգը» հիմնականում հաստատում է նախկին պարտավորությունները։ Դրա հեղինակները հաստատում են 1,25 տրիլիոն ԱՄՆ դոլարի ծախսի անհրաժեշտությունը՝ հին միջուկային զենքերը նորով փոխարինելու, ինչպես նաև նոր հրթիռների կառուցման համար։

Բալիստիկ հրթիռների վերաբերյալ Ակնարկը կարգադրություն է պարունակում, համաձայն որի ԱՄՆ միջուկային ուժերը պետք է զսպեն, իսկ եթե դա օգուտ չտա՝ հարձակվեն Ռուսաստանի վրա, այն դեպքում, եթե Վլադիմիր Պուտինը մարտավարական նշանակության ոչ միջուկային հարձակման հրաման տա ԱՄՆ–ի և նրա դաշնակիցների դեմ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները