Պուտինի շտաբը հայտնել է ավելի քան 1 միլիոն «աջակցող» ստորագրություն հավաքելու մասին

17:42   16 Հունվար 2018    281

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Интерфакс»-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածության աջակցության համար հավաքվել է ավելի քան 1 միլիոն ստորագրություն:

Ինքնառաջադրված թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ընտրողների առնվազն 300.000 ստորագրություն:

Շտաբը որոշում է կայացրել չդադարեցնել ստորագրությունների հավաքագրումը և «հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին իրենց աջակցությունը հայտնել թեկնածուին»: Ստորագրությունները, որոնք չեն հանձնվի ԿԸՀ, կմնան շտաբում թեկնածուի աջակիցների բազայի կազմավորման համար:

Նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին Պուտինը հայտարարել էր դեկտեմբերին Նիժնի Նովգորոդում ГАЗ գործարանի 85-ամյակին նվիրված միջոցառմանը:

Հիշեցնենք, որ Օլիմպիական երկակի չեմպիոն, ռուսաստանաբնակ սուսերամարտուհի Յանա Եգորյանը և Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը դարձել են Վլադիմիր Պուտինի վստահված անձինք:

Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 18-ին, նախընտրական արշավը պաշտոնապես մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերի 18-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները