Դանիացի գյուտարարին մեղադրել են շվեդ լրագրող Կիմ Վալլի սպանության համար

17:55   16 Հունվար 2018    221

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԲԿ»-ին, Կոպենհագենի դատախազությունը պաշտոնապես մեղադրել է դանիացի գյուտարար Փեթեր Մադսենին շվեդ լրագրող Կիմ Վալլի սպանության համար, ով անհետացել էր 2017 թվականի օգոստոսին՝ Դանիա մեկնելուց հետո, որտեղ պատրաստվում է նյութ պատրաստել Մադսենի կառուցած Nautilus սուզանավի մասին:

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ հետաքննությանը այդպես էլ չի հաջողվել պարզել, թե կոնկրետ ինչպես է Մադսենը սպանել լրագրողին, սակայն ամենահավանական մեթոդներ են համարվում խեղդումը եւ կոկորդը կտրելը: Կնոջ մահից հետո Մադսենը, ինչպես հետեւում է մեղադրական եզրակացությունից, մասնատել է նրա մարմինը եւ մնացորդները նետել ծովը, ինչի կապակցությամբ նրա դեմ մեղադրանքներ են առաջադրվել դիակի հանդեպ անպատշաճ վերաբերմունքի եւ սեռական բնույթի հանցագործության համար:

Ինքը՝ Մադսենը, հերքում է մեղադրանքները: 2017 թվականի հոկտեմբերի 30-ին հրապարակված զեկույցում դանիական ոստիկանությունը հայտնել էր, որ Մադսենը հետաքննության ընթացքում հայտարարել է, որ լրագրողը մահացել է ծով դուրս բերված սուզանավի մեջ՝ շմոլ գազից թունավորման պատճառով, երբ ինքը տախտակամածի վրա էր: Միեւնույն ժամանակ, Մադսենը խոստովանել էր, որ մասնատել է Վալլի մարմինը եւ մաս-մաս նետել ծովը:

Դատախազության զեկույցում նշվում է, որ մեղադրող կողմը մտադիր է ցմահ ազատազրկում պահանջել Մադսենի համար: Ինչ վերաբերում է սպանության վայր դարձած Nautilus-ին, ապա մեղադրող կողմը առաջարկել է այն առգրավել եւ ոչնչացնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դանիա  


Վերնագիրի այլ պիտակները