Չինաստանը քննադատել է Հս. Կորեայի հարցով վանկուվերյան հանդիպումը

18:00   16 Հունվար 2018    301

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AFP»-ին, Չինաստանը Հյուսիսային Կորեայի հարցով Վանկուվերում տեղի ունեցած միջազգային հանդիպումն անվանել է «անօրինական»` խոշորագույն դերակատարների՝ Պեկինի եւ Մոսկվայի բացակայության պատճառով:

ԱՄՆ-ի եւ Կանադայի նախաձեռնությամբ Վանկուվերում տեղի ունեցած բանակցություններում Ռուսաստանի եւ Չինաստանի բացակայությունը ցույց է տալիս Վաշինգթոնի քաղաքականության բացերը Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքի դեմ միասնական համաշխարհային ճակատ ձեւավորելու համատեքստում: «Այդ կապակցությամբ այն չի կարող համարվել լեգիտիմ կամ ներկայացուցչական»,-ասել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Լու Քանգը: Նա առանց կոնկրետ երկրներ նշելու դատապարտել է «համապատասխան կողմի սառը պատերազմյան մտածելակերպը»:

Չինաստանը, լինելով Հյուսիսային Կորեայի հիմնական տնտեսական եւ դիվանագիտական դաշնակիցը, քննադատել է Վանկուվերի բանակցությունները եւ կոչ է արել քննարկել ՄԱԿ-ի շրջանակներում պատժամիջոցների հարցը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կտեղեկացվեն արդյունքների մասին։

Այսպես կոչված Վանկուվերյան խումբը կազմավորվել է 20 երկրներից, որոնք կռվել են 1950-53թթ. Կորեական պատերազմում: Այն ներառում է Ավստրալիան, Բրիտանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ճապոնիան, Ֆիլիպինները եւ Հարավային Կորեան։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ զինվորականներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Հս-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները