ԿԴԺՀ-ում Թրամփին «հին մարազմատիկ» են անվանել

20:12   16 Հունվար 2018    290

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Կորեայի Դեմոկրատական ժողովրդական հանրապետությունը (ԿԴԺՀ) խիստ քննադատություն է հնչեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին, որն ավելի վաղ Twitter-ում գրել էր, որ իր «միջուկային կոջակը» ավելի մեծ է, քան հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընինը:

Հյուսիսային Կորեայի կենտրոնական Nodon Synmun թերթում հրապարակված մեկնաբանության մեջ նշվում է, որ մարդիկ ամբողջ աշխարում չափազանց մտահոգված են այն հանգամանքով, որ Թրամփի հոգեկան վիճակը, որն իր «միջուկային կոճակն» ունի, գնալով վատանում է: Փաստն այն է, որ եթե թողնել Թրամփի նման մարազմատիկին, ապա հայտնի չէ, թե ինչպիսի անասելի աղետի դա կհանգեցնի»,- նշել են ԿԴԺՀ-ում:

Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի տպագիր մարմինը կոչ է անում Վաշինգտոնին «խելամտորեն» աշխատել՝ նախազգուշացնելով, որ «օրը, երբ ԱՄՆ-ն Կորեական թերակղզում միջուկային պատերազմ կհրահրի, վերջինը կդառնա Միացյալ Նահանգների համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԿԴԺՀ   Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները